Ավարտվել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի և ԱԿԲԱ Ֆեդերացիայի կողմից իրականացվող «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շրջանակներում հայտարարված 2022թ․ դրամաշնորհային մրցույթի առաջին փուլը։
«Նոր կառուցվող հյուրատուն» և «Գործող հյուրատուն» անվանակարգերում ստացված հայտերից լավագույններն անցել են երկրորդ փուլ, որի ընթացքում էլ կընտրվեն մրցույթի հաղթողները։ 2-րդ փուլ անցած մասնակիցներն արդեն իսկ տեղեկացվել են պաշտոնական նամակով։ Մրցույթի հաղթողների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի դեկտեմբերին։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին և հաջողություն ենք մաղթում իրենց հետագա գործունեության մեջ։
Տեղեկացնում ենք, որ «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի մրցույթն անցկացվում է հաշվի առնելով գյուղական հյուրատներին վերաբերվող միջազգային ստանդարտներն ու չափորոշիչները։