![](https://nabu.am/sites/default/files/styles/831/public/news/2.jpg?itok=PulMUlvL)
«Տարվա թռչուն 2023 - Քարարծիվ» արշավի շրջանակներում մեկնարկել ենք Հայաստանի դպրոցներում քարարծիվների վերաբերյալ էկոկրթական դասընթացները։
Նախորդ շաբաթ հանդպումներ ենք ունեցել Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցում, Վանաձորի թիվ 3 և թիվ 21 հիմնական դպրոցներում, Երևանի թիվ 60 հիմնական դպրոցում և Ամբերդի միջնակարգ դպրոցում։
Աշակերտները ակտիվ մասնակցում են դասերին և հետաքրքրություն ցուցաբերում քարարծիվների կենսակերպի, նրանց պահպանության և սպառնացող վտանգների նկատմամբ։