Մարդկանց և կենդանիների միջև առկա հակամարտությունը աշխարհի տարբեր մասերում գոյություն ունեցող բազմաթիվ տեսակների գոյատևման հիմնական վտանգներից է և սպառնալիք է նաև տեղի բնակիչների համար: Այս խնդիրը հատկապես կարևորվում է կենդանիների բնական կենսամիջավայրի շարունակական կրճատման և ոչնչացման պայմաններում: Դեկտեմբերի 1-ից «NABU»-ն նախաձեռնել է Հայաստանի Հանրապետությունում կենդանիների և մարդկանց միջև առկա հակամարտությունը կանխելուն ուղղված ծրագիր: Ծրագրի շրջանակում ուսումնասիրվում են կաթնասունների, թռչունների և սողունների հետ կապված կոնֆլիկտային իրավիճակներն ու խնդիրները: Հետազոտությունների հիման վրա մշակվելու և փորձարկվելու են խնդիրներ լուծելու և կանխարգելելու մեթոդները: Հայաստանի օրինակի հիման վրա «NABU»-ն նախատեսում է մշակել և փորձարկել մոդելային առաջարկներ նաև Կովկասյան տարածաշրջանի համար: