Բնապահպանական ակումբի շրջանակներում այս անգամ դասընթաց կունենանք «էկոտուրիզմ» թեմայով։
Դասընթացի առանցքային կետերն են՝
- Էկոտուրիզմ, կենսակայուն տուրիզմ. սահմանումներ,
- Էկոտուրիզմը Հայաստանում. ծառայություն մատուցողներ, ենթակառուցվածքներ, փաթեթներ,
- Էկոտուրիզմն ու բնության հատուկ պահպանվող տարածքները,
- Էկոտուրիզմի և կենսակայուն տուրիզմի ապագան։
Դասընթացը կվարի զբոսաշրջության անկախ փորձագետ, լեռնային ուղեկցորդ, դասընթացավար Վահագն Վարդումյանը։
Հանդիպումը տեղի կունենա 2 օր՝ նոյեմբերի 13՝ ժ․ 19։00-ին և նոյեմբերի 14՝ ժ․ 17։00-ին, Իսահակյան 18 հասցեում՝ սենյակ 2:
Տեղերը սահմանափակ են, այդ իսկ պատճառով նախնական գրանցումը պարտադիր է․ խնդրում ենք մեր ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջին ուղարկել անձնական նամակ։
Հիշեցնենք, որ ակումբը գործում է «մաքուր ապագա» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից։