Երեկ «մաքուր ապագա» ծրագրի շրջանակներում բնապահպանական ակումբի մասնակիցները հնարավորություն են ունեցել այցելելու թափոնների վերամշակման գործարան՝ տեղում ծանոթանալու պլաստիկի վերամշակման գործընթացին։
Այցը հնարավորություն է տվել տեղեկանալու, թե ինչպես է տեսակավորվում պլաստիկը, ինչ փուլերով է անցնում այն վերամշակվելիս, ինչպիսի արտադրանք կարելի է ստանալ վերամշակման շնորհիվ։
Շնորհակալ ենք գործարանին ընդունելության համար, ինչպես նաև ակումբի անդամներին՝ հետաքրքրության և ակտիվ մասնակցության համար։
«Մաքուր ապագա» ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից և իրականացվում Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից։