Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրությունը․ այս թեման է առաջիկա շաբաթվա ընթացքում բնապահպանական ակումբի շրջանակներում
Դասընթացի օրերն են՝
- նոյեմբերի 30 (հինգշաբթի)՝ ժ․ 18։00
- դեկտեմբերի 1 (ուրբաթ)՝ ժ․19։00
Հասցեն՝ Իսահակյան 18, սեն․ 2։
Դասընթացի ընթացքում կծանոթանանք
- ՀՀ բնապահպանական և բնառեսուրսային օրենսդրական համակարգին,
- այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային բնապահպանական պայմանագրերին
- ՀՀ օրենսդրության թերություններին և բացերին։
Այն կվարի Օլիմպիա Գեղամյանը՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս, ի.գ.թ., դոցենտ, Ա.Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար։
Սահմանափակ տեղերով պայմանավորված՝ նախնական գրանցումը պարտադիր է։ Խնդրում ենք ուղարկել մեզ անձնական նամակ։
Ակումբը գործում է «մաքուր ապագա» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից։