Դեկտեմբերի 18-ին NABU հայաստանյան մասնաճյուղը «տարվա թռչուն 2024» թեմայով կլոր սեղան-քննարկմանն էր հրավիրել ոլորտում գործունեություն ծավալող պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչներին ներկայացնելու և քննարկելու համար
- արշավի շրջանակներում 2022 և 2023 թվականներին իրականացված միջոցառումները,
- 2024 թվականի քվեարկության ընթացակարգը և իրականացված արշավները,
- առաջիկա տարվա ընթացքում արշավի շրջանակներում համագործակցության հնարավոր տարբերակները։
Շնորհակալ ենք գործընկեր կազմակերպություններին և ոլորտի մասնագետներին՝ հրավերն ընդունելու և քննարկմանը մասնակցելու համար։