Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի թիմը սկսել է հետազոտություններ՝ ուսումնասիրելու համար ձմեռային շրջանում «Դիլիջան» ազգային պարկի տարածքում և նրա անմիջական հարևանությամբ հանդիպող թռչնատեսակների ներկայիս կազմը։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և «Դիլիջան» ազգային պարկի հետ համագործակցությամբ՝ պարկի կենսաբազմազանության ուսումնասիրության ծրագրի շրջանակում։