Հետամուտ լինելով օրգանական գյուղատնտեսության զարգացմանը՝ Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ կայացավ «Միավորելով օրգանական մտքերը կայուն վաղվա համար» խորագրով հանդիպումը։
Այն հնարավորություն տվեց մի հարկի տակ համախմբելու օրգանական արտադրանքը ստեղծող և ոլորտին աջակցող անհատներին և կազմակերպությունների ներկայացուցիչներին, որի ընթացքում մասնակիցները
- կիսվեցին սեփական ձեռքբերումներով,
- իրականացրին փորձի փոխանակում,
- ներկայացրին ոլորտում առկա հիմնախնդիրները,
- և քննարկեցին դրանց լուծման ուղղիները։
Շնորհակալ ենք «Օրգանիկ Հայաստան» ասոցիացիային հանդիպումը նախաձեռնելու համար։