/ Պարունակություն / Համագործակցությունները շարունակվում են

Համագործակցությունները շարունակվում են

«Տարվա թռչուն» արշավի շրջանակներում Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը շարունակում է ընդլայնել համագործակցությունների շրջանակը՝ կնքելով հուշագրեր

  • Ալտերնատիվ երիտասարդական կենտրոնի,
  • Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանության հիմնադրամի
  • և Հանուն մարդկության և բնության հայկական ասոցիացիայի հետ։

Համատեղելով ուժերը՝ կազմակերպությունները կնպաստեն արշավի տարածմանը, ավելի լայն հանրույթի ներգրավմանը, ինչպես նաև տարվա ընթացքում թեմատիկ միջոցառումների ավելի ակտիվ իրականցմանը։

Շնորհակալ ենք գործընկեր կազմակերպություններին մեզ միանալու պատրաստակամության համար։

Գործենք միասին՝ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ։