Ինչպես արդեն վաղ տեղեկացրել էին Գերմանիայի բնության պահպանության միությունը (NABU) այս տարի իրականացնում է միջազգային հաշվառում, որին միանում է միության հայաստանյան մասնաճյուղը։
Հաշվառումներն արդեն մեկնարկել են և իրականացվելու են ողջ Հայաստանում՝ համադրվելով արագիլների շրջանում աղտոտվածության հիմնախնդրի բացահայտմանն ուղղված հետազոտական աշխատանքներով։
Շնորհակալ ենք կազմակերպության կամավորներ Հայարփի Աբրահամյանին և Լիա Մկրտումյանին հաշվառման աշխատանքներին միանալու համար։
Հետևե՛ք մեզ ընթացիկ նորությունները բաց չթողնելու համար։