
Սեպտեմբերի 19-ին՝ ժ․ 11։00-17։10 տեղի կունենա «Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում» ծրագրի ավարտական կոնֆերանսը։
Կոնֆերանսը կրում է «Բնության պահպանությունը և գյուղական տարածքների զարգացումը կլիմայի փոփոխության պայմաններում Հայաստանի հարավում․ մարտահրավերներ և միջոցառումներ» անվանումը։
Սյունիքի մարզի բնակիչները կոնֆերանսին կմասնակցեն առցանց եղանակով։
Ելույթ են ունենալու ինչպես միջազգային, այնպես էլ տեղական կազմակերպությունների ներկայացուցիչները` կիսվելով իրենց ծրագրերով և փորձով։
Կոնֆերանսի օրակարգը կարող եք ներբեռնել հայերեն և անգլերեն տարբերակներով, իսկ մասնակցության համար գրանցվելու համար կարող եք անցնել հղմամբ։ Հայտը լրացնելուց հետո 24 ժամվա ընթացքում կստանաք հաստատում Ձեր էլ․ հասցեին:
Տեղերը խիստ սահմանափակ են: