Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի Կենսաբազմազանության պահպանության ծրագրի ղեկավար Լուսինե Աղաջանյանը նոյեմբերի 7-10-ը մասնակցեց Կորսիկայում կայացած International Bearded Vulture Meeting 2024 & LIFE GypRescue Seminar -ին և հանդես եկավ Հայաստանում Մորուքավոր անգղի ուսումնասիրությանը և պահպանությանը վերաբերող ելույթով։
Տասնամյակներ շարունակ Մորուքավոր անգղի պաշտպանության նպատակով կազմակերպվող այս միջազգային հանդիպումը համախմբում է փորձագետների, հետազոտողների և բնապահպանների, որոնք ներկայացնում են իրենց ուսումնասիրությունները և փորձում նպաստել Եվրոպայում մորուքավոր անգղի պոպուլյացիայի վերականգնմանը։ International Bearded Vulture Meeting 2024-ին զուգահեռ անցկացվեց նաև LIFE GypRescue Seminar-ը, իսկ հանդիպման վերջին օրը մասնակիցներն իրականացրին Դաշտային այցելություն։
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը կարևորում է նմանօրինակ միջազգային հանդիպումները և մասնակցություն ցուցաբերելով կիսվում ուսումնասիրություններով և փորձով։