/ Պարունակություն / Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի մրցույթների ամփոփում

Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի մրցույթների ամփոփում

Ամփոփում ենք Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի և ACBA ֆեդերացիայի կողմից իրականացվող  «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շրջանակներում 2024թ․ հայտարարված մրցույթները։

Այս տարի մրցույթ հայտարարվել էր հետևյալ անվանակարգերում՝ «Ամենականաչ հյուրատուն», «Դարձիր կանաչ հյուրատուն» և «Լավագույն գաստրոբակ»։

«Ամենականաչ հյուրատուն» և «Դարձիր կանաչ հյուրատուն» մրցույթների ամփոփման արդյունքում հաղթող են ճանաչվել հետևյալ հինգ հյուրատները, որոնցից յուրաքանչյուրը կստանա մինչև 1,5 մլն դրամ դրամաշնորհ՝ կայուն բնօգտագործման տեխնոլոգիաների ներդրման և ավելի «կանաչ» դառնալու նպատակով։

  • «RestArt» հյուրատուն (գ․Թեղուտ, Տավուշի մարզ) 
  • «Աղասու տուն» հյուրատուն (գ․Օձուն, Լոռու մարզ) 
  • «Մանանա» հյուրատուն (գ․Մարմարիկ, Կոտայքի մարզ)
  • «Սրբասար» հյուրատուն (գ․Կողբ, Տավուշի մարզ) 
  • «Beeography» հյուրատուն (գ․Վարդաբլուր, Լոռու մարզ) 

«Լավագույն գաստրոբակ» մրցույթում հաղթող են ճանաչվել հետևյալ հինգ գաստրոբակերը, որոնցից յուրաքանչյուրը կստանա 1 մլն դրամ դրամաշնորհ։

  • «Ընկուզենու տակ» գաստրոբակ (ք․ Եղեգնաձոր, Վայող ձորի մարզ) 
  • «Զովակ» գաստրոբակ (գ․Նորաշեն, Տավուշի մարզ) 
  • «Ստեփանյանների» գաստրոբակ (գ․ Արենի, Վայոց ձորի մարզ) 
  • «Երամակ» գաստրոբակ (գ․Դրախտիկ, Գեղարքունիքի մարզ) 
  • «Ջիվանի» գաստրոբակ (գ․Փոքր Վեդի, Արարատի մարզ) 

Շնորհակալություն ենք հայտնում մրցույթի բոլոր մասնակիցներին։

Շարունակեք հետևել ծրագրի ընթացքին և մասնակցեք հաջորդիվ իրականացվող մրցույթներին: