«Գերմանիայի Բնության Պահպանության Միության» Հայաստանյան Մասնաճյուղի կողմից կազմակերպված ճանաչողական այցի շրջանակներում ՆԱԲՈՒ կամավորները և այցի այլ մասնակիցներ հնարավորություն ստացան ծանոթանալու «Խոր Վիրապ» պետական արգելավայրի տարածքում գտնվող էկո-կրթական արահետին: Արահետը կառուցվել և կահավորվել է «Գերմանիայի Բնության Պահպանության Միության» Հայաստանյան Մասնաճյուղի կողմից և այցելուներին, տեղադրված ցուցանակների միջոցով, ծանոթացնում է արգելավայրի կենսաբազմազանությանը: Նշենք, որ «Խոր Վիրապ» պետական արգելավայրի տարածքում են գտնվում Հայաստանում ամենամեծ ջրաճահճային էկոհամակարգերը, որոնց պահպաությունը խիստ կարևորվում է մեր թիմի կողմից:
Արահետը բաց է և հարմար բոլոր այցելուների համար՝ թե մեծերի և թե փոքրերի: