/ Պարունակություն / Մաքրման աշխատանքներ․ մաքուր ափ, մաքուր աղբյուր

Մաքրման աշխատանքներ․ մաքուր ափ, մաքուր աղբյուր

Մաքուր ափ, մաքուր աղբյուր․ մաքրման աշխատանքներ

Վանաձորի թիվ 19 դպրոցը միացել է արշավին՝ գետերի միջազգային օրվա կապակցությամբ իրականացնելով Տանձուտ գետի մաքրման աշխատանքներ և դրանով նպաստելով մաքուր միջավայրի զարգացմանն ու մասնակիցների շրջանում էկոլոգիական մշակույթի ձևավորմանը։ 

Շնորհակալ ենք նախաձեռնողականության համար։

Նշենք, որ արշավի հայտերը դեռևս բաց են։

Սա նշանակում է, որ եթե ունեք ձևավորված թիմ և գիտեք ջրային տարածք, որն ունի մաքրման կարիք, կարող եք դիմել մեզ, և մենք կաջակցենք այդ տարածքի մաքրման աշխատանքների իրականացմանը։

Դիմելու համար անցեք հղմամբ։