/ Պարունակություն / Մարտի 14-ը՝ գետերի միջազգային օր

Մարտի 14-ը՝ գետերի միջազգային օր

Օրը հիշեցնում է մեզ մաքուր և հոսող ջրի կարևորության և յուրաքանչյուրիս պատասխանատվության մասին դեպի այն

Այսօր ջրային ռեսուրսների աղտոտվածության հիմնախնդիրը շարունակում է լինել արդիական, այդ թվում՝ Հայաստանում, այդ իսկ պատճառով հիմա ավելի քան երբևէ անհրաժեշտ է միրավորել ուժերը՝ նպաստելու ավելի մաքուր և ավելի կայուն շրջակա միջավայրի ձևավորմանը։

Հիշեցնենք, որ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը շարունակում է ընդունել հայտեր «մաքուր ափ, մաքուր աղբյուր» արշավի շրջանակներում:

Արշավը ոչ միայն կնպաստի մաքուր միջավայրի զարգացմանը, այլև կզարգացնի մասնակիցների էկոլոգիական մշակույթը, որը հետագայում օրինակ կդառնա ուրիշների համար:

Բոլոր նրանք, ովքեր ունեն ցանկություն, ձևավորված թիմ և գիտեն ջրային տարածք, որն ունի մաքրման կարիք, կարող են դիմել մեզ, և մենք կաջակցենք այդ տարածքի մաքրման աշխատանքների իրականացմանը։

Դիմելու համար լրացրե՛ք հայտը։