Մարտի 22-ը աշխարհում նշվում է որպես ջրային ռեսուրսների համաշխարհային օր
Օրը նպատակ ունի հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրել դեպի ջրային ռեսուրսների պահպանման և վերականգնման կարևորության վրա։
Այդ իսկ պատճառով ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ «մաքուր ափ, մաքուր աղբյուր» արշավի հայտերը բաց են։
Սա նշանակում է, որ եթե ունեք ձևավորված թիմ և գիտեք ջրային տարածք, որն ունի մաքրման կարիք, կարող եք դիմել մեզ՝ լրացնելով հայտը, և մենք կաջակցենք այդ տարածքի մաքրման աշխատանքների իրականացմանը։