/ Պարունակություն / Առաջին փուլի մեկնարկ․ «Տարվա թռչուն 2025»

Առաջին փուլի մեկնարկ․ «Տարվա թռչուն 2025»

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը հայտարարում է «Տարվա թռչուն 2025» հանրային արշավի առաջին փուլի մեկնարկը։

  • Անցնում ենք հղմամբ
  • նշում նախընտրելի թռչնատեսակի ընտանիքը, 
  • ընտրում հստակ թռչնատեսակը,
  • այնուհետև առաջարկը հաստատելու համար ներկայացնում ենք անհրաժեշտ մի քանի տվյալ
  • և հաստատում։

Այն անձինք, ովքեր առաջինը կառաջադրեն տվյալ թռչնատեսակը, կստանան հատուկ նվեր կազմակերպության կողմից։  Յուրաքանչյուր մասնակից կարող է առաջադրել միայն մեկ թռչնատեսակ։

Առաջին փուլը կավարտվի սեպտեմբերի 30-ին։

Երկրորդ փուլում իրականացվելու է հանրային քվեարկություն բոլոր առաջադրված թռչունների միջև։ 5 թռչունները, որոնք կհավաքեն առավելագույն ձայներ, կանցնեն հաջորդ փուլ։

Իսկ երրորդ փուլում քվեարկությունը շարունակվելու է այս 5 թռչնատեսակների միջև, իսկ հաղթող թռչնատեսակը կհայտարարվի նոյեմբերի վերջին։

Դե ինչ, սպասում ենք քո առաջարկներին։