/ Պարունակություն / Գիտարշավ Սաուդյան Արաբիայում

Գիտարշավ Սաուդյան Արաբիայում

Գիտարշավ Սաուդյան Արաբիայում

Հունվարի 16-ին Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) Գերմանիայի և NABU հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցները սկսեցին 10-օրյա գիտարշավ դեպի Սաուդյան Արաբիա ՝ արծիվների ձմեռման վայրերն ուսումնասիրելու նպատակով:

Հետազոտությունը բաղկացած է երեք փուլից:

Փուլ 1` Էր-Ռիադի մոտակայքում, սկսելով Հուրայմիլա ազգային պարկ այցելությամբ,

Փուլ 2` Հյուսիսային շրջանում ՝ Հայիլի մոտակայքում:

Փուլ ` Արևմտյան շրջանում՝ Ջիդդայի մոտակայքում:

Երեկ, ըստ ժամանակացույցի, խումբը այցելել է Իմամ Աբդուլազիզ բին Մուհամմադի թագավորական արգելոց, որտեղ նրանք տարբեր վայրերում դիտարկել են չորս առանձին տափաստանային արծիվների:

Հետազոտությունը խոստանում է լինել հետաքրքիր։

Այսօր թիմը նախատեսում է այցելել այն տարածք, որտեղ արբանյակային տվիչի փոխանցած տեղեկության համաձայն գտնվում է Հայաստանում նշադրված սև անգղը:

Աշխատանքներն իրականացվում են Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) «Նոր համագործակցություն Արևելյան Եվրոպայում գիշատիչ թռչունների պաշտպանության նպատակով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է NABU International-ի и VGP-ի կողմից։