Մեկնարկել է սպասված Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի և ԱԿԲԱ Ֆեդերացիայի համատեղ իրականացվող «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի 3-րդ փուլը։
Ծրագրի շրջանակներում կընրտրվեն նոր շահառուներ։ Մրցույթը կհայտարարվի մոտ ապագայում։
Նախորդ տարվա շահառուների համար կկազմակերպվեն վերապատրաստումներ, որտեղ կդասավանդեն ոլորտի լավագույն և փորձառու մասնագետները։
Նախորդ տարիների շահառուները , նույնպես հնարավորություն կստանան դիմելու փոքր դրամաշնորհներին։
Ծրագրի շրջանակներում կշարունակվեն ներդրումները տուրիստական թիզակետ հանդիսացող Խոր Վիրապ արգելավայրում։
Ծրագիրը նաև կմասնակցի տարբեր փառատոններին և ծրագրի շահառուները կներկայացվեն միջազգային ցուցահանդեսներին։