Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Տարվա թռչուն 2022 - սպիտակ արագիլ» խորագրով քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցավ հերթական դասընթացը «Happy Day» մանկական զարգացման կենտրոնում։ Դասը նվիրված էր սպիտակ արագիլին, նրա պահպանությանը և առանձնահատկություններին։ Այն անցավ մեծ ոգևորությամբ և բազմաթիվ հարցադրումներով։ Էկոկրթական դասաընթացները շատ կարևոր են ապագա սերնդի մոտ էկովարքագծի ձևավորման համար։