/ Պարունակություն / Շարունակվում է սպիտակ արագիլների հաշվառման գործընթացը

Շարունակվում է սպիտակ արագիլների հաշվառման գործընթացը

Մեր մասնագետները 2020 թվականից սկսած արդեն 4-րդ տարին է՝ իրականացնում են սպիտակ արագիլների հաշվառում Արարատյան դաշտում։

Հաշվառումը սկսվել է իրականացվել՝ պայմանավորված 2017 թվականից սպիտակ արագիլների շրջանում աղտոտվածության նկատելի դառնալուց հետո։

Գործընթացը նպատակ ունի ստուգելու աղտոտման դինամիկան և հավաքագրելու այնպիսի տեղեկատվություն, ինչպիսիք են՝ բների աշխարհագրական դիրքերը, ձագերի քանակը, հասուն արագիլների քանակը, աղտոտվածության առկայությունը, աղտոտվածության աստիճանը, բների վթարայնությունը, բների քանակի դինամիկան։

Գործընթացի ավարտից հետո ձեզ հետ կկիսվենք հաշվառման արդյունքներով։