Արմաշ գյուղի բնակիչ Տիգրան Մաթևոսյանը դիմել է մեզ՝ նշելով, որ արագիլներից մեկի ոտքը փաթաթվել է խոտը կապելու համար նախատեսված թելով (տուկի թելով)։
Արագ արձագանքի շնորհիվ մեր աշխատակիցը Արմաշ գյուղի բնակչի հետ արագիլի ոտքն ազատեց թելից և մաքրեց բույնը։
Եվս մեկ անգամ հորդորում ենք մեր հայրենակիցներին աղբը նետել համապասխան աղբամանների մեջ։