2020 թվականի հունվարի 16-ից 27-ը Բեռլինում տեղի ունեցավ հանրահայտ The 85th International Green Week (IGW) ցուցահանդեսը։ IGW- ն հիմնադրվել է Բեռլինում ՝ «Ոսկե 20-ականներ»-ին (1926), և համարվում է սննդի, գյուղատնտեսության և այգեգործության ոլորտներում միջազգային հանրահայտ ցուցահանդեսներից մեկը:
Ցուցահանդեսին մասնակցում էին ավելի քան 1800 ներկայացուցիչներ, 100 000 տարբեր ապրանքատեսակներով, որոնց թվում էի նաև NABU Հայաստանը։
Մեր տաղավարում ներկայացված էին «Գյուղական տուրիզմի զարգացման» և «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրերի շահառուների արտադրանքները՝ ինչպիսիք են «Դարմանը», «Սարի թեյը», «Honey.am»-ը և այլոք, ինչպես նաև ծրագրերի մասին պատմող բրոշյուրներ։
NABU Հայաստանի թիմը ցուցահանդեսին ներկայացավ նաև պրեզենտացիայով, որի ընթացքում պատմվում էր մեր կազմակերպության, նրա իրականացրած աշխատանքների և նպատակների մասին։
Սա հիանալի հնարավորություն էր ևս մեկ անգամ ներկայացնել մեր շահառուների արտադրանքները արտասահմանյան սպառողին և ստեղծել էլ ավելի մեծ հնարավորություններ արտահանման համար։