
Ապրիլի 28-ին տեղի ունեցավ Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից կազմակերպված հերթական առցանց դասընթացը, որն այս անգամ հատուկ խորհուրդ ուներ։ Դասընթացը կազմակերպվել էր «Կռունկների համաշխարհային տարվա» շրջանակներում, որին մասնակցում է նաև մեր կազմակերպությունը։ Սա «2020՝ Կռունկի տարի» բնապահպանական քարոզարշավի առաջին հանրային դասընթացն էր, որը տեղի ունեցավ առցանց՝ համաճարակային իրավիճակի պատճառով։ Դասընթացը կռունկների տեսակների և նրանց սպառնացող վտանգների մասին էր․ առավել մանրամասն քննարկեցինք Հայաստանում հանդիպող կռունկների տեսակները և սովորեցինք տարբերակել նրանց թռիչքի ժամանակ։
Սեմինարը կարող եք ներբեռնել նաև PDF ֆորմատով։