Մենք շարունակում ենք «Ջրաճահճային Տարածքների Ուսումնասիրություն և Պահպանություն Արաքսի Հովտում» նախագիծը, որի շրջանակներում իրականացնում ենք տարածքների և կենսաբազմազանության ուսումնասիրություն։
Այս անգամ մեր աշխատակիցները այցելելով Արաքսի հովտի տարածքները ևս մեկ անգամ իրականացրել են թռչունների հաշվառում, որի ընթացքում գրանցել են բազմաթիվ թռչունների տեսակներ՝
- Հոպոպ (Upupa epops)
- Առափնյա կտցար (Tringa stagnatilis)
- Գարնանային գեղգեղիկ (Phylloscopus trochiloides)
- Դաշտային մկնաճուռակ (Circus cyaneus)
- Դեղնագլուխ խաղտտնիկ (Motacilla citreola)
- Եգիպտական տառեղ (Bubulcus ibis)
- Լեռնային ձիաթռչնակ (Anthus spinoletta)
- Կապտափող սոխակ (Luscinia svecica)
- Կիսասպիտակավիզ ճանճորս (Ficedula semitorquata)
- Ճահճային մկնաճուռակ (Circus aeruginosus)
- Սև ցին (Milvus migrans)
- Սևագլուխ քրքջան (Larus ichthyaetus)
- Սևուկ կտցար (Tringa totanus)
Եվ սա միայն փոքր մասն է այն տեսակների, որոնց մենք հանդիպել ենք և որոնք բնադրում կամ էլ չուի ընթացքում անցնում են այս տարածքով։
Սա ևս մեկ անգամ ապացուցում է տվյալ տարածքների կարևորությունը։ Այստեղ բնադրում են բազմաթիվ տեսակներ, որոնց թվում են նաև վտանգված և նույնիսկ ոչնչացման եզրին կանգնած թռչունները։ Արաքսի հովիտը կարևոր կետ է նաև միգրացիա կատարող թռչունների համար։
Հիշեցնենք, որ նախագիծը իրականացնում է Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը՝ Michael Otto Umweltstiftung բնապահպանական հիմնադրամի աջակցությամբ։