Ակբա բանկը և Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը ամփոփել են համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» 2020-2021 ծրագրի մրցույթի արդյունքները։
Մրցույթի ընթացքում հաշվի են առնվել հայտատուների՝ սերտիֆիկացման պարագայում օրգանական արտադրանքի արտահանման հեռանկարները, ծրագրի բնապահպանական ազդեցությունը, նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորությունները, ինչպես նաև տնտեսվարողների՝ սահմանապահ համայնքներում աշխատելը և մի շարք այլ հանգամանքներ։
Այս տարի ծրագրի աջակցությամբ սերտիֆիկացում կստանա 18 ՓՄՁ և անհատ տնտեսվարող։
«Օրգանական գյուղատնտեսության զարգացում» 2020-2021 ծրագրի մրցույթի հաղթող տնտեսվարողներն են՝
- «Լորդնոք Քեփիթլ» ՓԲԸ (խաղողագործություն, այգեգործություն),
- Ուայլդի Թիզան (թեյերի, համեմունքների արտադրություն),
- Լոռի Ֆարմ (բանջարաբուծություն),
- Նալբանդյան Լուսինե (սերկևիլի այգի՝օրգանական ելակի ենթացանքով),
- Ռուզաննա Սարգսյան (մրգերի արտադրություն),
- Արարատ Դավթյան (մրգերի արտադրություն),
- «Հարվեսթ օֆ Նեյչր» ՍՊԸ (բուսական յուղերի արտադրություն)
- «Հելենս ֆուդ» ՍՊԸ (մրգային բատոնչիկների արտադրություն,
- Վաչե Աշեկյան (մեղվաբուծություն),
- Մագդա Աբովյան (հատապտուղների արտադրություն և վերամշակում),
- Էդգար Շոլինյան (հատապտուղների արտադրություն),
- Անգելինա Վերդիյան (մրգերի արտադրություն),
- Խաչատուր Գևորգյան (պիստակի արտադրություն),
- «Ագրի» ՍՊԸ (մեղվաբուծություն),
- «Իբարի» ՍՊԸ (մեղրի, ջեմերի, չրերի վերամշակում),
- Էմմա Հակոբյան (բանջարաբուծություն),
- Գայանե Խաչատրյան (թեյերի արտադրություն),
- Անահիտ Սարիբեկյան (մոմաթերթերի արտադրություն, մեղրի վերամշակում):
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիրն Ակբա բանկը և NABU-ն համատեղ իրականացնում են 2015թ.-ից։ Ծրագրի նպատակը Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը խթանելն ու ոլորտի արտադրողներին օժանդակելն է: