
Սիրելի հետևորդներ, ամփոփում ենք «Տարվա թռչուն 2023» քվեարկությունը։ Հիշեցնենք, որ քվեարկությունն ընթացել է նոյեմբերի 3-ից դեկտեմբերի 16-ը երկու հարթակներում՝ www.nabu.am և www.times.am կայքերում, որի արդյունքւմ ստացել ենք 9325 ձայն։ Հիշեցնենք, որ քվեարկության թեկնածուներն էին հետևյալ թռչնատեսակները․
• Կարմրագլուխ սուզաբադ (Aythya ferina)
• Մորուքավոր անգղ (Gypaetus barbatus)
• Քարարծիվ (Aquila chrysaetos)
• Սովորական կիվիվ (Vanellus vanellus)
• Սպիտակաայտ ջրածիծառ (Chlidonia hybridus)
• Կանաչ մեղվակեր (Merops persicus)
Քվեարկության արդյունքները հաշվի առնելով՝ Գերմանիայի Բնության Պահպանության իության (NABU) հայաստանյան մասնաճյուղը 2023 թվականի տարվա թռչուն է հայտարարում քարարծվին։ Մեր կազմակերպությունը 2023թ․ ընթացքում կիրականացնի տվյալ տեսակի ուսումնասիրության դաշտային աշխատանքներ, ինչպես նաև կկազմակերպի քարարծվի մասին հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված էկոկրթական միջոցառումներ։
Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը գործընկեր կազմակերպություններին կոչ է անում միանալ «Տարվա թռչուն 2023 - քարարծիվ» արշավին։
Սիրելի հետևորդներ, Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը սիրով շնորհավորում է Ձեզ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ և մաղթում հասնել քարարծվի թռիչքի պես բարձր նվաճումների։
Միասին՝ հանուն մարդու և բնության