«NABU»-ի հայաստանյան մասնաճյուղը և Բնության համաշխարհային հիմնադրամի («WWF») հայաստանյան գրասենյակը 2018թ. մարտի 2-ին ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի շրջանակում կիրականացվեն աշխատանքներ` մարդ-վայրի բնություն հակամարտության հետազոտման և կառավարման ուղղությամբ։
Մարդկանց և կենդանիների միջև առկա հակամարտությունը աշխարհի տարբեր մասերում գոյություն ունեցող բազմաթիվ տեսակների գոյատևման հիմնական վտանգներից է և սպառնալիք է նաև տեղի բնակիչների համար: Այս խնդիրը հատկապես կարևորվում է կենդանիների բնական կենսամիջավայրի շարունակական կրճատման և ոչնչացման պայմաններում: