2018թ. մարտի 7-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով երկարամյա բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի խորհրդական, «NABU»-ի վաղեմի ընկեր Էլեոնորա Գրիգորյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով: Շնորհավորում ենք այս ձեռքբերման առթիվ և ցանկանում նրան «NABU»-ի հետ համատեղ երկարատև համագործակցություն: