/ Պարունակություն / ՆԱԲՈՒ-ն Դիլիջան համայնքում

ՆԱԲՈՒ-ն Դիլիջան համայնքում

«NABU» Հայաստանի կողմից իրականացվող «Բազե» և Հայաստանի պահպանվող տարածքների շուրջ մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի բացահայտման ծրագրերի շրջանակներում մեր թիմն այցելեց Տավուշի մարզի Դիլիջան համայնքի բնակավայրեր: Անցկացվեցին հարցումներ մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի վերաբերյալ՝ թե՛ գյուղապետերի, թե՛ տեղի ֆերմերների հետ:  Բացի այդ, համայնքի յոթ դպրոցում կազմակերպվեցին գիշատիչ թռչունների և Հայաստանի կենսաբազմազանության մասին դասընթացներ: