/ Պարունակություն / «ՆԱԲՈՒ»-ն էկոտուրիզմի փառատոնին

«ՆԱԲՈՒ»-ն էկոտուրիզմի փառատոնին

Հունիսի 23-ին և 24-ին Վայոց Ձորի Արտավան համայնքում կայացավ էկոտուրիզմի՝ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ և Ջերմուկի զարգացման կենտրոնի կողմից կազմակերպված ամենամյա փառատոնը, որին այս տարի միացավ նաև «NABU» Հայաստանը: Մեր տաղավարում տեղ էին գտել «NABU» Հայաստանի կողմից գործունեության մոտ 10 տարվա ընթացքում իրականացված, նաև ներկայումս իրականացվող ծրագրերի մասին հետաքրքիր նյութեր: Փառատոնի հյուրերը նաև հնարավորություն ստացան համտեսելու «NABU» Հայաստանի կողմից ֆինանսավորվող և իրականացվող օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակում արտադրված թեյերը և մեղրերը: