Հուլիսի 3-ին «NABU»-Հայաստանը՝ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի աջակցությամբ, Օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակում կազմակերպել էր մասնագիտացված սեմինար՝ Հայաստանի թեյ արտադրող ընկերությունների ներկայացուցիչների համար: Սեմինարը վարում էին Գերմանիայից ժամանած «Թիգշվենդեր» խոշոր թեյ արտադրող կազմակերպության ներկայացուցիչներ Լուկաս Պարոբիժը և դոկտոր Թոմաս Հենը: Սեմինարի ընթացքում մասնակիցները ստացան արժեքավոր գիտելիքներ թեյ հավաքելու, մշակելու և իրենց արտադրանքը որպես օրգանական հավաստագրելու գործընթացի մասին: