«Մաքուր ափ, մաքուր աղբյուր» քարոզարշավի շրջանակում այս անգամ այցելեցինք Սևան ազգային պարկի հանրային լողափերից մեկը, որտեղ կատարեցինք համատեղ աղբահավաք «Էյ-Թի-Փի»-ի («Armenian Tree Project») և Երևանի N 97 ավագ դպրոցի աշակերտների հետ:
Որքան հաճելի է, երբ լողափը մաքուր է, շուրջդ չկան այցելուների կողմից թողնված աղբակույտեր:
Ուրեմն դու՛ք էլ միացեք մեր քարոզարշավին և եկեք միասին մաքուր պահենք մեր երկիրը:
Հիշեցում.
Բոլոր այն կազմակերպությունները, անհատներն՝ իրենց ընկերների հետ, դպրոցները և այլոք, ովքեր կցանկանան միանալ մեր քարոզարշավին, կարող են անցում կատարել այս հղումով և ստանալ մանրամասն տեղեկատվություն գործընթացի մասին: