«NABU» Հայաստանի թիմը շարունակում է բացահայտել մարդ-վայրի բնություն կոնֆլիկտը՝ այցելելով հյուսիսային Հայաստանի գյուղեր: Այս անգամ մեր թիրախը Բերդ համայնքի բնակավայրերն էին, որոնք շատերին ավելի հայտնի են «Շամշադին» անվամբ:
Գյուղացիներն ու գյուղապետերն արտահայտեցին շատ հետաքրքիր մտքեր խոշոր եղջերավոր կենդանիներին վայրի գիշատիչներից պաշտպանելու միջոցների մասին: Նրանք նաև պատրաստակամ էին ընդունելու առաջարկվող նորարարական գաղափարները՝ այս խնդիրը հավուր պատշաճի լուծելու համար: