Այս անգամ «Բազե» խորագրով էկոկրթական քարոզարշավի շրջանակում «Աժդահակ» էկո-ակումբի սաների հետ միասին բացահայտում էինք «Սևան» ազգային պարկի, մասնավորապես՝ Որորների կղզու հատվածի թռչնաշխարհը: Բացի տեղանքին բնորոշ բազմաթիվ թռչնատեսակներից, երեխաները ծանոթացան նաև փոփոխական դոդոշի հետ:
Թռչնադիտարկման ավարտին տեղի ունեցավ նաև «Բազե» էկոկրթական քարոզարշավի շրջանակում կայացած մրցույթի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Երեխաների ոգևորությունն անչափ մեծ էր, քանի որ իրենց էկո-ճամբարի փակումը հիշարժան դարձավ թռչնադիտարկման և մրցանակաբաշխության շնորհիվ:
«NABU» Հայաստանը և «Աժդահակ» էկո-ակումբը կշարունակեն իրենց սերտ համագործակցությունը տարբեր միջոցառումների շրջանակներում: