Շարունակում ենք բացահայտել մարդ-վայրի բնություն կոնֆլիկտը հյուսիսային Հայաստանի տարբեր տարածաշրջաններում և գյուղերում: Այս անգամ այդ նպատակով այցելեցինք Լոռու մարզի Թումանյան համայնքի բնակավայրեր, ինչպես նաև համայնքից դուրս գտնվող այլ գյուղեր:
Լոռեցիները շատ հետաքրքիր մոտեցում ունեին մարդու և վայրի բնության միջև կոնֆլիկտի վերաբերյալ: Այս տարածաշրջանի մեր այցելած գրեթե բոլոր գյուղերում հնչում էր հետևյալ զավեշտալի արտահայտությունը. «Բա հո գայլը տոպրակը չի առնի ու գնա շուկա, ինքն էլ իր բաժինն է տանում»:
Հիշեցնենք, որ աշխատանքներն իրականացվում են «Հայաստանի պահպանվող տարածքների շուրջ մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի բացահայտում» ծրագրի շրջանակում, որը մեկնարկել է 2018 թվականին: