
Ավարտվեց «Բազե» էկոկրթական քարոզարշավի շրջանակում կազմակերպված համանուն մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Մրցույթին մասնակցեցին 13 դպրոցների մոտ 200 աշակերտներ, որոնցից 30-ը ճանաչվեցին մրցույթի հաղթողներ և ստացան մրցանակներ, իսկ մնացած բոլոր մասնակիցներին հանձնվեցին խրախուսական նվերներ:
Հուսանք «NABU» հայաստանյան մասնաճյուղի կողմից կազմակերպված դասընթացների ընթացքում երեխաները ստացան բազմաթիվ նոր գիտելիքներ, ավելացավ նրանց սերը Հայաստանի բնության և հատկապես թռչնաշխարհի հանդեպ: