2018թ. հոկտեմբերի 4-ին Անգղների միամսյակի շրջանակում տեղի ունեցավ «Այդ զարմանալի անգղները» թեմայով հանրային բաց դասախոսություն, որի ընթացքում մասնակիցները հետաքրքիր և բազմաբովանդակ տեղեկություններ ստացան Հայաստանի անգղների, նրանց կենսակերպի, բնության մեջ դերի և նրանց սպառնացող վտանգների մասին: Բացի այդ, որպես օրինակ բերվեցին այլ երկրներում անգղների քանակի նվազման պատճառները և դրանց կանխարգելման մեթոդները:
Հուսով ենք, որ մեր դասախոսությունը կնպաստի հասարակության շրջանում անգղների հանդեպ տարածված բացասական վերաբերմունքի նվազմանը: