«Մաքուր ափ, մաքուր աղբյուր» քարոզարշավի շրջանակում Ձորագետի կիրճը մաքրելու նպատակով այս անգամ մեզ դիմել էին փոքրիկ լեռնագնացները՝ Ալպինիզմի հայկական ֆեդերացիայի «4 գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի սաները: Նրանց հետ միասին ուղևորվեցինք Լոռի՝ այդ գեղատեսիլ կիրճը աղբից ազատելու: Բացի շատ արդյունավետ աղբահավաքից, երեխաները նաև այցելեցին Լոռվա բերդը, իրականացրեցին իրենց համար արդեն սովորական և հաճելի դարձած շատ երկար քայլարշավ՝ կիրճի երկայնքով, և հիացան տեղանքի աննման բնությամբ: