«Մաքուր ափ, Մաքուր աղբյուր» ծրագրի շրջանակներում շարունակում ենք իրականացնել Հայաստանի ջրային տարածքների մաքրման աշխատանքներ՝ տարբեր կամավորական խմբերի հետ: Այս անգամ մեր կամավորները կրկին դպրոցականներ էին՝ Երևանի թիվ 50 դպրոցից, ովքեր ցանկություն էին հայտնել մաքրել Երևանյան լճի ափերը:
Դու՛ք էլ միացեք մեր քարոզարշավին և եկեք միասին մաքուր պահենք մեր երկիրը:
Հիշեցում.
Բոլոր այն կազմակերպությունները, անհատներն՝ իրենց ընկերների հետ, դպրոցները և այլոք, ովքեր կցանկանան միանալ մեր քարոզարշավին, կարող են անցում կատարել այս հղումով և ստանալ մանրամասն տեղեկատվություն ծրագրի մասին: