Գիտարշավը Սաուդյան Արաբիայում շարունակվում է
Հետազոտությունների երկրորդ փուլի շրջանակներում NABU-ի թիմն այցելել է Հյուսիսային Սաուդյան Արաբիա՝ ուսումնասիրելու այն տարածքները, որտեղ արբանյակային տվիչի փոխանցած տեղեկության համաձայն գտնվում է Հայաստանում նշադրված սև անգղը:
Այս տարածքները հիմնականում ոչխարների և այծերի արոտավայրեր են, որոնք շրջապատված են ժայռոտ բլուրներով և ավազոտ անապատներով:
Նույն տարածքում, որտեղ գտնվում է մեր սև անգղը, թիմը դիտարկել է, թե ինչպես են սնվում 12 տափաստանային արծիվներ։
Այս փուլի առանցքային իրադարձություներից էր նաև Իմամ Տուրկի իբն Աբդուլլահի թագավորական արգելոց այցելությունը։ Այստեղ մենք արժեքավոր տեղեկություններ ստացանք արգելոցի և դրա պահպանման նախագծերի մասին:
Արգելոցի կենդանական աշխարհի ավագ մասնագետ Դոկտոր Բիլալ Կաբիրը մանրամասն տեղեկություններ տրամադրեց բուսական և կենդանական աշխարհի վերականգնմանն ու պահպանմանն ուղղված ընթացիկ և ավարտված նախաձեռնությունների վերաբերյալ:
Վերջին երեք տարիների ընթացքում այս ջանքերը անապատային տարածքները կրկին վերածել են բուսականությամբ ծածկված լանդշաֆտների:
Մենք նաև հանդիպեցինք Ռենջերների ղեկավար Աբդուլլահ Ալ Խալիդիին, ով մանրամասներ ներկայացրեց այս եզակի տարածաշրջանում իրականացվող բնապահպանական գործունեության վերաբերյալ:
Մեր քննարկումների կարևոր մասն էր համագործակցությունը ՝ չվող տեսակների ուսումնասիրման և պաշտպանության, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծերին բախվելու և էնեկտրահարվելու պատճառով թռչունների անկման կանխարգելման ոլորտներում:
Այդ հարցերի շուրջ նախնական պայմանավորվածություններն արդեն ձեռք են բերվել ։
Ոգեշնչված այս փուլում ձեռք բերված գիտելիքներով և փորձով մենք սկսում ենք մեր գիտարշավի երրորդ փուլը:
Աշխատանքներն իրականացվում են Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) «Նոր համագործակցություն Արևելյան Եվրոպայում գիշատիչ թռչունների պաշտպանության նպատակով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է NABU International-ի и VGP-ի կողմից։