Կինոյի տանն այսօրվանից մեկնարկել է «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը, որին ներկայացված է նաև Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը։
Մեր տաղավարին կարող եք մոտենալ նաև մայիսի 25-ին, 27-ին և 28-ին՝ ժամը 14։00-18։00՝ ծանոթանալու կազմակերպության գործունեությանը, ծրագրերին ու արշավներին, ինչպես նաև ստանալու ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։
Նշենք նաև, որ փառատոնին գործելու է երիտասարդական անկյուն, որտեղ դասընթացներ կունենան նաև կազմակերպության մասնագետները հետևյալ գրաֆիկով ու թեմաներով՝
- մայիսի 25՝ ժ․ 16։00-17։00՝ «Տարվա թռչուն 2024՝ սպիտակապոչ արծիվ», Լևոն Հարությունյան
- մայիսի 27՝ ժ․ 17։00-18։00, «Սպիտակ արագիլ․ մենք և մեր շրջակա միջավայրը», Լուսինե Աղաջանյան
- մայիսի 27՝ ժ․ 15։00-16։00, «Բնության թևավոր սանիտարներ», Լուսինե Աղաջանյան
Սիրով սպասում ենք ձեզ։