Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) համաֆինանսավորմամբ «Համայնքների ներգրավմամբ բնության պահպանություն և կլիմայի ադապտացում, որպես Հայաստանում աղքատության նվազեցման խթան (CNCA)» ծրագրի շրջանակներում Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը, Armenia Tree Ptoject-ը և «Սյունիք կանաչ ապագա բնապահպանական» Հասարակական Կազմակերպությունը օրերս իրականացրեցին ծառատունկ Սյունիքի մարզի Քարաշեն գյուղում։ Դպրոցի տարածքում տնկվել են պտղատու ծառեր և մշտադալար տույաներ։ Ծառատնկման աշխատանքներին մասնակցել են նաև դպրոցի աշակերտները։