
Հայաստանում 2024թվականի հուլիս-օգոստոս ամիսներին նշադրված երեք գիշանգղերն անցել են երկար ճանապարհ դեպի հարավ, նրանցից երկուսը Սաուդյան Արաբիայի տարածքում են, իսկ մեր մյուս ամենահետաքրքրասեր ճամփորդը անցնելով ավելի քան 4000 կմ հասել է Քենիա:
Մեր մասնագետները հետևում են թռչունների տեղաշարժին, իսկ մենք սպասում ենք նրանց վերադարձին։
Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը համագործակցության համար։