1899 թվականի փետրվարի 1-ին Լինա Հենլեն Բադեն-Վյուրթեմբերգում դրեց NABU-ի հիմքը՝ ստեղծելով Թռչունների պաշտպանության ասոցիացիան։
Ինչպես նշում է կազմակերպության նախագահ Յորգ-Անդրեաս Կրյուգերը, NABU-ի աշխատանքն ավելի կարևոր է, քան երբևէ, նույնիսկ 125 տարի անց, քանի որ այսօր շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված քայլերը դեռևս շարունակվում են բախվել տնտեսական շահերի հետ, ինչի հետևանքով կտրվում են մեր անտառները, թունավորվում գետերն ու հողերը և աղտոտվում օդը։
Ներկայումս NABU-ն ունի 970 հազար անդամ և ավելի քան 2500 շրջանային և քաղաքային կազմակերպություններ ամբողջ Գերմանիայիով։ Այսպիսով, այն ամենահին և ամենամեծ կազմակերպությունն է ոչ միայն Գերմանիայում , այլև Եվրոպայում։
Այսօր NABU-ն տեսանելի է ոչ միայն ամբողջ Գերմանիայով մեկ, այլև բացելով մասնաճյուղեր երկրից դուրս՝ նպաստում է մի շարք բնապահպանական ծրագրերի իրագործմանը Կովկասում, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիայում, Աֆրիկայում։
NABU-ն Հայաստանում գործում է 2001 թվականից և պաշտոնապես իր մասնաճյուղը բացել այստեղ 2010 թվականին։
Մասնաճյուղի մասին ավելի մանրամասն կարդացե՛ք այստեղ, իսկ NABU-ի մասին՝ այստեղ։