Այսօր Չվող թռչունների համաշխարհային օրն է
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը` Չվող թռչունների համաշխարհային օրվանն ընդառաջ Հոկտեմբերի 11-ին իրականացրել է Թռչնադիտարկում Արփի լիճ ազգային պարկի տարածքում։ Թռչնադիտարկմանը մասնակցել են կամավորներ, ովքեր մասնագետների առաջնորդությամբ դիտարկել են ՝ մի շարք թռչնատեսակներ, այդ թվում՝ Գանգրափետուր հավալուսն, Մեծ ձկնկուլ, Մոխրագույն տառեղ, Տափաստանային ճուռակ, Սովորական հողմավար բազե և այլն։
Թռչունները մեր էկոհամակարգի կարևոր բաղադրիչներ են։
Թռչնատեսակների բազմազանությունը շատ բան է ասում բնական միջավայրի մասին, ուստի մշտական ուսումնասիրությունները և պաշտպանությունը շատ կարևոր է բնության մեջ հավասարակշռության պահպանման համար։
Միասին ՝ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ