Հուլիսի 14-ին Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) համաֆինանսավորմամբ «Օրգանական գյուղատնտեսության զարգացումը Հայաստանի հյուսիսային համայնքներում՝ որպես աղքատության նվազեցման և կենսաբազմազանության պահպանության խթան» (OFDNA) ծրագրի շրջանակներում 4 կոոպերատիվներ ստացան մոտոբլոկներ։
Միաժամանակ կոոպերատիվների անդամների համար կազմակերպվեց պրակտիկ դասընթաց, ցուցադրվեցին շահագործման առանձնահատկությունները, տրամադրվեց համապատասխան տեղեկատվություն մոտոբլոկների միջոցով ագրոտեխնիկական աշխատանքները ճիշտ կազմակերպելու համար։