/ Պարունակություն / 4 կոոպերատիվներ ստացան մոտոբլոկներ

4 կոոպերատիվներ ստացան մոտոբլոկներ

Հուլիսի 14-ին Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) համաֆինանսավորմամբ «Օրգանական գյուղատնտեսության զարգացումը Հայաստանի հյուսիսային համայնքներում՝ որպես աղքատության նվազեցման և կենսաբազմազանության պահպանության խթան» (OFDNA) ծրագրի շրջանակներում 4 կոոպերատիվներ ստացան մոտոբլոկներ։

Միաժամանակ կոոպերատիվների անդամների համար կազմակերպվեց  պրակտիկ դասընթաց, ցուցադրվեցին շահագործման առանձնահատկությունները,  տրամադրվեց համապատասխան տեղեկատվություն մոտոբլոկների միջոցով ագրոտեխնիկական աշխատանքները ճիշտ կազմակերպելու համար։